Հայաստանի շատ մարզերում մայիսի 20-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում

Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +8+12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,  

Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+15,  

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+18,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+12, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,

Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+24,  

Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+23,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18,

Արցախում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27։