ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հունիսի 6-ին Երեւանում կանցկացվի։ Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հունիսի 6-ին Երեւանում կունենանք ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ։ Իսկ հունիսի 20-ին, որը նույնպես երկուշաբթի է, Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողով կունենանք»,- ասել է Վոլոդինը։

Դումայի նախագահն ընդգծել է, որ բոլոր քաղաքական խմբակցություններից 24 պատգամավորներից բաղկացած մեծ պատվիրակություն կուղարկվի Մինսկ՝ Բելառուսի եւ Ռուսաստանի խորհրդարանական ժողովի համար։