Աշխարհում պարենային ճգնաժամի լուծումը պահանջում է հանել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները, որոնք խանգարում են ազատ առեւտրին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) ղեկավար Դեւիդ Բիզլիի կոչը Մոսկվային՝ բացելու Ուկրաինայի նավահանգիստների հասանելիությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ պետք է դիմել ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլեւ ուշադրություն դարձնել պատճառների այն ամբողջ համալիրին, որն առաջ է բերել ներկայիս պարենային ճգնաժամը։ Առաջին հերթին դրանք պաժամիջոցներն են, որոնք մտցվել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից, որոնք խանգարում են պարենային ապրանքների նորմալ, ազատ առեւտրին, ներառյալ ցորենը, պարարտանյութերը եւ այլ ապրանքներ»,- ասել է փոխարտգործնախարարը։

«Այդ հարցը, որ տալիս է պարոն Բիզլին, պետք է դիտարկել համալիր եւ երկկողմանի»,- նշել է Ռուդենկոն։