Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Արթուր Գալելանին մեղադրանք է առաջադրվել զորամաս ինքնակամ մուտք գործելու եւ հայհոյանք տալու համար։ Մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել։

Նշենք, որ նախօրեին Արթուր Գալեյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, իսկ նրա եղբայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել։ Գարիկ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները երեկ Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակ էին եկել՝ պահանջելու՝ ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։