Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից 771 ուկրաինացի զինվոր է գերի հանձնվել, ընդհանուր առմամբ մայիսի 16-ից այնտեղ հանձնվել է 1730 մարդ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Վերջին 24 ժամվա ընթացքում «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինյալներ են հանձնվել Մարիուպոլի արգելափակված «Ազովստալ» մետալուրգիական գործարանից»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ մայիսի 16-ից գերի է հանձնվել 1730 զինյալ, որոնցից 80-ը՝ վիրավոր»,- հավելել է նա։

«Բոլոր նրանք, ովքեր ստացիոնար բուժման կարիք ունեն, օգնություն են ստանում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկի եւ Դոնեցկի բուժհաստատություններում»,- ասել է նա։