Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 19-ին,  մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում իրականացվել են բողոքի ակցիաներ։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Երեւանի կենտրոնական եւ այլ վարչական շրջանների փողոցներ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բացել են փողոցները։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։