ՆԱՏՕ-ի անդամները հաճախ են տարբեր կարծիքներ ունենում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ նկատի ունենալով դաշինքին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի առնչությամբ Թուրքիայի դժգոհությունը։

«ՆԱՏՕ-ում հաճախ տարբեր կարծիքներ են լինում կարեւոր որոշումների վերաբերյալ։ Մենք ՆԱՏՕ-ում մեծ փորձ ունենք, երբ կան տարաձայնություններ, նստել եւ լուծումներ գտնել»,- Կոպենհագեն կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Սթոլթենբերգը։ «Մենք սերտ կապի մեջ ենք Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի հետ։ Մենք լուծում ենք այն խնդիրները, որոնք Թուրքիան արտահայտել է»,- հավելել է նա՝ վստահություն հայտնելով, որ տարաձայնությունները կլուծվեն։