Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կոչ է արել շտապ հրադադար հաստատել Ուկրաինայում՝ ապահովելու բանակցային ճանապարհով պատերազմի ավարտը։

Դրագին ասել է, որ կարեւոր է շարունակել ճնշումը տնտեսական պատժամիջոցներով, «քանի որ անհրաժեշտ է  բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Մոսկվային»: «Հրադադարը պետք է հնարավորինս շուտ ձեռք բերվի»,-ասել է Դրագին՝ ելույթ ունենալով Սենատում Ուկրաինային աջակցելու հարցում Իտալիայի դերի մասին բանավեճի ժամանակ:

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Իտալիայում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում քիչ աջակցություն կա: