Ֆինլանդիան միշտ էլ լավ երկկողմանի հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ։ Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ մենք հավատարիմ ենք լինելու Թուրքիայի անվտանգությանը, ինչպես Թուրքիան՝ մեր անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն։

«Մենք լուրջ ենք վերաբերվում ահաբեկչությանը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու հայտը արագ կվավերացվի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային մեղադրել էր քրդական «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու մեջ՝ հայտարարելով, որ Անկարան չի աջակցի այդ երկրների՝ դաշինքին անդամակցելուն։