Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ իր խորթ եղբայրը ՝ արքայազն Համզան, «զառանցանքի վիճակում է» եւ կմնա տնային կալանքի տակ, գրում է  AFP-ը։ 

Հորդանանի իշխանությունն անցյալ տարվա ապրիլին հայտարարել է, որ կանխել է  թագավորությունն ապակայունացնելու փորձը։

Երկու նախկին պաշտոնյաներ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ մեղավոր են ճանաչվել թագավորին տապալելու դավադրության մեջ՝ հօգուտ արքայազն Համզայի, ով խուսափել է հետապնդումից՝ հօգուտ տնային կալանքի։

Անցյալ ամիս Համզան հայտարարել է, որ «հրաժարվում է արքայազնի կոչումից»։