Twitter-ը զգուշացրել է օգտատերերին խաբեբաների մասին, ովքեր նմանակում են Twitter-ի աշխատակիցներին՝ փորձելով ստանալ մուտքի մանրամասներ եւ այլ անձնական տեղեկություններ, հայտնում է AP-ը։

Դա տեղի  է ունեցել այն բանից հետո, երբ հարթակի մի շարք օգտատերեր, այդ թվում՝ լրագրողներ, հայտնել են, որ ստացել են ուղիղ հաղորդագրություններ (DM)՝ պնդելով, որ իրենց ստուգված կարգավիճակը հայտարարվել է «սպամ» , եւ նրանք պետք է վերագրանցվեն: 

Օգտատերերին խնդրել են «բողոքարկել» այս որոշումը՝ սեղմելով հաղորդագրության մեջ գտնվող հղումը՝ զգուշացնելով, որ նրանք, ովքեր չեն անի դա, նրանց կապույտ նշանը «կջնջվի»։

Ի պատասխան ՝ Twitter-ը նշել է, որ երբեք գաղտնաբառ չի խնդրում օգտատերերից։