Բելառուսը Ռուսաստանից գնել է անհրաժեշտ քանակությամբ «Իսկանդեր» հրթիռային համալիր եւ Ս-400 ԶՀՀ համակարգեր։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Բելթա գործակալությունը։

«Մենք համաձայնության ենք եկել Պուտինի հետ։  Մենք գնել ենք անհրաժեշտ քանակությամբ «Իսկանդեր» հրթիռային համալիր եւ Ս-400 ԶՀՀ համակարգեր։Այդ զենքերը կարող են հսկայական վնաս հասցնել»,-ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Բելառուսը պահպանել եւ զարգացրել է իր արդյունաբերական բազան՝ արտադրելով տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրում։ «Պուտինի հետ քննարկել ենք հրթիռաշինությունը։ Ռուսաստանը կօգնի մեզ նոր հրթիռներ արտադրել։ Մենք զգալիորեն առաջ ենք գնացել, սակայն ռուսաստանցիների հետ ավելի արագ կստեղծենք նորմալ հրթիռներ։ Իսկ եթե մի խելոք մարդ գա ու մեզ ասի, որ մենք սխալ ենք անում, ապա մինչեւ տարեվերջ կստանանք արդեն նոր տեսակի «Իսկանդեր»։ Շատ լավ զենք է»,-հավելել է Լուկաշենկոն։