Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային առաջադեմ հականավային հրթիռներ տրամադրելու ուղղությամբ, գրում է Reuters-ը։

Ամերիկացի երեք պաշտոնյաներ եւ Կոնգրեսի երկու աղբյուրներ ասում են, որ հականավային հրթիռները՝ Boeing's Harpoon-ը, Kongsberg-ը, Raytheon Technologies's Naval Strike Missile-ը  կարող են կամ ուղղակիորեն առաքվել Կիեւ կամ փոխանցվել հրթիռներ ունեցող դաշնակից եվրոպական երկրներից մեկից։

Երկու այլ պաշտոնյաներ հայտնել են, որ ԱՄՆ-ն աշխատում է լուծումներ գտնելու ուղղությամբ։ 

Աղբյուրները նշել են, որ մի քանի երկիր պատրաստ կլինի Harpoon ուղարկել Ուկրաինա։