Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Եվրամիությունը «արագ արձագանքի» Մոլդովայի անդամակցության հարցին։ Փարիզում նա հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։

Մակրոնը հավելել է, որ չի կարելի բացառել վտանգը, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը կարող է տարածվել հարեւան այլ երկրներում։

«Մերձդնեստրի վերջին միջադեպերը ցույց են տալիս, որ չի կարելի բացառել հակամարտության տարածումը դեպի հարեւան երկրներ»,-ասել է Մակրոնը։