Մայիսի 19-ին, ժամը 18։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Աբովյան քաղաք տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժածներ չկան։

NEWS.am–ին ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 3 մ)։