Ֆինլանդիան չի ցանկանում, որպեսզի ՆԱՏՕ-ն իր տարածքում միջուկային զենք կամ ռազմակայաններ տեղակայի անգամ դաշինքին անդամակցության դեպքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը Corriere della Sera-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ միջուկային զենքի տեղակայման կամ ՆԱՏՕ-ի ռազմակայանների բացման հարցը արեւմտյան ռազմական դաշինքին անդամակցելու՝ Հելսինկիի բանակցությունների մաս չի կազմում։ «Ես չեմ կարծում, որ Ֆինլանդիան հետաքրքրված է միջուկային զենքի կամ ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայմամբ»,- ասել է նա, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել հարեւան Շվեդիան, որի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում իր տարածքում ՆԱՏՕ-ի մշտական կայաններ կամ միջուկային զենք ունենալ։