Ջո Բայդենի վարչակազմը փորձում է Ռուսաստանին դուրս մղել համաշխարհային էներգետիկ տնտեսության կենտրոնից՝ կրկնակի պատժամիջոցների եւ օտարերկրյա գնորդներին ամերիկյան կամ դաշնակից ընկերությունների հետ գործեր վարելու արգելքի օգնությամբ։

«Բայդենի վարչակազմը դիտարկում է կրկնակի պատժամիջոցների տարբեր տեսակներ եւ դեռեւս չի կողմնորոշվել գործողությունների հարցում, գրել է The New York Times-ը։ Օտարերկրյա խոշոր ընկերությունները սովորաբար հետեւում են ԱՄՆ-ի կանոններին՝ խուսափելու համար պատժամիջոցներից, եթե նրանք առեւտուր են անում ամերիկյան ընկերությունների կամ գործընկեր երկրների հետ։

«Միջոցներից մեկը, որը քննարկում են ամերիկացի պաշտոնատար անձինք, օտարերկրյա ընկերություններից կպահանջի ռուսական նավթի դիմաց վճարել շուկայականից ցածր գներով կամ ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Վաշինգտոնը կնշանակի ռուսական նավթի գինը, որը զգալիորեն ցածր կլինի համաշխարհային շուկայական արժեքից, որը ներկայում գերազանցում է մեկ բարելը 100 դոլարը։ Ռուսաստանի վերջին բյուջեում սահմանվել է նավթի անվնաս գին՝ 40 դոլարից ավելի։ Գների սահմանափակումը կկրճատի Ռուսաստանի շահույթը՝ չավելացնելով էներգիայի համաշխարհային ծախսերը»,- գրել են հեղինակները։ «ԱՄՆ-ի կառավարությունը կարող է նաեւ Ռուսաստանի համար փակել նավթի վճարումների հասանելիությունը։ Վաշինգտոնը կարող է անել դա՝ որոշում կայացնելով, որը կպահանջի, որպեսզի վճարումներով զբաղվող օտարերկրյա բանկերը փողերը դնեն պայմանական դեպոնավորման հաշվին, եթե նրանք ցանկանան խուսափել պատժամիջոցներից։ Ռուսաստանը կկարողանա փողերն ստանալ միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու դեպքում, ինչպիսին են սննդամթերքները եւ դեղերը»։