«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան հավաքվել է Ֆրանսիայի հրապարակում, այսօր եւս անհնազանդության ակցիաներ են նախատեսված Երեւանում: Քիչ առաջ ենթ սկսվեցի դեպի Բաղրամյան 26, որտեղ հանդիպում է նախատեսված Հայաստանի եւ Լիտվայի նախագահների միջեւ: «Գնում ենք Լիտվայի նախագահին ասելու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի բանակցելու հայ ժողովրդի անունից»,-հայտարարեցին ցուցարարները:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր փողոցներ չեն փակելու: Նա հավելել է, որ անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշել է, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,– ասել է Սաղաթելյանը: