«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության անդամների ընտրության օրակարգով: Ի սկզբանե այն նախատեսված էր անցկացնել մայիսին, սակայն փոխել են օրը` կապված անհնազանդության ակցիաների հետ:

Այս փուլում կմեկնարկի ՔՊ վարչության անդամների առաջադրման գործընթացը,

եւ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: ՔՊ-ական մեր աղբյուրները

փոխանցում են, որ վարչության կազմում փոփոխությունները քիչ են լինելու:

Մեր տեղեկություններով՝ այն կարող է այսպիսի տեսք ունենալ`

1. Նիկոլ Փաշինյան

2. Սուրեն Պապիկյան

3. Ռուբեն Ռուբինյան

4. Ալեն Սիմոնյան

5. Տիգրան Ավինյան

6. Արփի Դավոյան

7. Ռոմանոս Պետրոսյան

8. Հակոբ Արշակյան

9. Արարատ Միրզոյան

10. Արայիկ Հարությունյան

11. Արմեն Փամբուխչյան

12. Վահագն Ալեքսանյան

13. Նազելի բաղդասարյան

14. Հակոբ Սիմիդյան:

Թերեւս անհասկանալի է միայն Մխիթար Հայրապետյանի թեկնածության հարցը, հնարավոր է՝ նա չառաջադրվի: Վերջին ժամանակներս նա իրեն հեռու է պահում թիմից, իսկ մյուսների դեպքում թերեւս հստակություն կա: Մինչեւ այս ամսվա վերջ պետք է թեկնածուներ առաջադրվեն« եւ դրանից հետո մարզերի եւ Երեւանի պատվիրակները պետք է գան ու ընտրություն կատարեն: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ շատ ՔՊ-ականներ մարզեր են գնում, որ կարողանան նրանց սիրտը գրավել:

Մենք տեղեկացանք նաեւ, թե ովքեր են դուրս մնալու վարչության կազմից: Այժմ թեժ պայքար է տանում պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն այս պահին քիչ է հավանականությունը, որ նա կլինի վարչության նոր կազմում:

Հաջորդը Վիլեն Գաբրիելյանն է, ում հետ կապված վստահություն առկա չէ` հաշվի առնելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա կապը:

Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանն ու Լիլիթ Մակունցը եւս չեն լինի վարչության նոր կազմում: Նարեկ Բաբայանին` Լենա Նազարյանի ամուսնուն եւս նոր կազմում չենք տեսնի. վստահություն չկա:

Այս պահի դրությամբ հարցական է նաեւ Էդուարդ Աղաջանյանի վերադարձը վարչություն: Պայքարը կգնա մի քանի հոգու հետ կապված, մյուսների ճակատագիրն

արդեն հայտնի է եւ հաստատված:

Հակոբ Սիմիդյանի ու Վահագն Հովակիմյանի ճակատագրերը եւս անհայտ են, սակայն գրեթե բոլոր ՔՊ-ականներ էլ ցանկանում են առաջադրվել ու փորձել իրենց ուժերը: Հստակ է նաեւ, որ երկու կին պետք է լինի վարչության կազմում` Արփի Դավոյանն ու Նազելի Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում