Կանադուհին ապացուցել է, որ մայրերն իրական սուպերհերոսներ են. վերջինս դուրս է եկել ընտանի սագին սպիտակագլուխ արծվից փրկելու, երբ կրծքով կերակրելիս է եղել իր փոքրիկին:

Նրա մասնակցությամբ տեսանյութը TikTok-ում արդեն 7.1 մլն դիտում է ունեցել:

Տեսահոլովակի նկարագրության համաձայն՝ երեք երեխաների մայրը «երեք հավի ճուտ է կորցրել վերջին շաբաթվա ընթացքում»: Սկզբում կինը մտածում էր, որ մեղավորը բազեն է եղել, քանի դեռ ականատես չի դարձել այն տեսարանին, թե ինչպես է իր սիրելի սեւաստոպոլյան սագը՝ Ֆրենկի անունով, հարձակման ենթարկվում արծվի կողմից: Այդ ամենը տեղի է ունեցել, երբ կանադուհին երեխային էր կերակրում եւ ընդամենը ներքնազգեստով էր եղել:

Կատարվածը նկարահանվել է տան վերահսկման տեսախցիկով: Տեսանյութում լսվում է Ֆրենկիի ձայնը: Հանկարծակիորեն սպիտակագլուխ արծիվը հարձակվում է ընտանի թռչնի վրա: Այդ պահին կանադուհին դուրս է վազում՝ երեխան գրկին: Դրանից հետո գիշատիչ թռչունը բաց է թողնում սագին եւ հեռանում: