ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը մայիսի 24-ին կկայանա։
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա մայիսի 24-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստ՝ հավաքական անվտանգության մասին։ Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։
Նիստին նախատեսվում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների ղեկավարների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությունը։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2023 թվականի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ եւ ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման 2023 թվականի ծրագիրը, ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության եւ բժշկական աջակցության ոլորտում համատեղ կազմավորման մասին կանոնադրական մարմինների որոշումների նախագծերը:
Կողմերը կքննարկեն ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) կառավարման եւ վերահսկման կատարելագործմանն առնչվող փաստաթղթեր եւ ՀԱՊԿ-ի որոշումների նախագծեր՝ էլեկտրոնային պատերազմի զարգացման եւ հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հիմնական գիտահետազոտական կազմակերպության եւ ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագիտությունների գծով զինվորականների պատրաստման ուսումնական եւ մեթոդական կազմակերպության վերաբերյալ: