Լիտվայի նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանը։ Այս մասին մայիսի 20-ին Երեւանում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հատկապես ընդգծվել է Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ​​առաքելության՝ Արցախ եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի կարեւորությունը»,- ասաց Խաչատուրյանը։