Եվրամիության առաջնորդները մայիսի 30-ին կպայմանավորվեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար հիմնադրամ ստեղծել, սակայն չեն նշի, թե ինչպես է այն ֆինանսավորվելու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր անորոշ դրամաշնորհային եւ փոխառությունների մեխանիզմ ստեղծել՝ ԵՄ վերականգնման հիմնադրամի օրինակով, որի համար դաշինքը համատեղ փոխառություններ է վերցրել շուկայից։

«Անհրաժեշտ է ստեղծել Ուկրաինայի վերականգնման հարթակ, որը կմիավորի Ուկրաինայի կառավարությանը, ԵՄ անդամ երկրներին, ինչպես նաեւ գործընկերներին, ֆինանսական հաստատություններին եւ կազմակերպություններին»,- ասվում է կազմակերպության առաջնորդների եզրակացության մեջ։

«Պլատֆորմը կաջակցվի ԵՄ-ի համերաշխության նոր գործիքով, որը միավորում է ԵՄ-ի եւ անդամ երկրների ներդրումները»,- ասվում է նախագծում, բայց չի նշվում, թե արդյոք ԵՄ համերաշխության նոր գործիքը պետք է ներառի ԵՄ համատեղ նոր փոխառություններ:

Գերմանիան հայտարարել է, որ դեմ է ԵՄ համատեղ պարտքի ավելացմանը:

Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ տնտեսագետների գնահատականները լայնորեն տատանվում են 500 միլիարդ եվրոյից մինչեւ 2 տրիլիոն եվրոյի միջեւ՝ կախված հակամարտության տեւողության եւ ավերածությունների չափի մասին ենթադրություններից:

Նման գումարների դեպքում ԵՄ-ն դիտարկում է նաեւ ԵՄ-ում ռուսական սառեցված ակտիվները որպես ֆինանսավորման աղբյուրներ դուրս բերելու հնարավորություն։

«Եվրոպական խորհուրդը ողջունում է բռնագրավման համապատասխան միջոցներ ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերը, ներառյալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման տարբերակների ուսումնասիրությունը՝ Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու համար»,- ասվում է նախագծում:

«Այս համատեքստում նա կոչ է անում Խորհրդին (նախարարների) արագ գործել Հանձնաժողովի կողմից ԵՄ պատժամիջոցների խախտման դեպքում քրեական միջոցներ ձեռնարկելու վերջին առաջարկին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ: