Գերմանիայում ձիերի ֆերմայի սեփականատերը վառելիքի թանկացման պատճառով որոշել են հրաժարվել ավտոմեքենայից, հայտնում է AP-ն։
Ստեֆանի Կիրշների՝ աշխատանքի գնալը պարզապես երկարացել է, բայց, նրա խոսքով, ավելի էժան է դարձել: Նա թողել է իր ամենագնացը տանը եւ այն ձիով է փոխարինել։
«Քանի որ ես նաեւ կասկածում էի, որ ձիերի համար խոտի պատրաստումը եւ մնացած ամեն ինչ շատ է թանկանալու, որոշեցի գումար խնայել»,- ասել է է նա։
Քիրշները հաշվարկել է, որ, հաշվի առնելով, թե որքան վառելիք է սպառում իր Toyota ամենագնացը, նա ամսական մոտ 250 եվրո է խնայում: Ընդ որում, նա խոստովանել է, որ վառելիքի թանկացմանն իր արձագանքը բոլորի համար չէ: