Բելառուսի կառավարության ղեկավար Ռոման Գոլովչենկոն ԱՊՀ գործընկերներին կոչ է արել առավելագույնս խուսափել փոխադարձ առեւտրում դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկներից։

«Մեզ հայտարարված տնտեսական պատերազմի պայմաններում անհնար կլինի կայուն տնտեսական աճի հասնել՝ առանց համակարգային խնդիրներից մեկը՝ դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկներից առավելագույնս խուսափելու խնդիրը լուծելու»,- ասել է Գոլովչենկոն՝ ելույթ ունենալով տեսակոնֆերանսի ձեւաչափով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Նրա խոսքով, դա թույլ կտա ոչ միայն մեծացնել անդրսահմանային հաշվարկները, որոնք կարող են ուղղակիորեն իրականացվել ԱՊՀ անդամ երկրների միջեւ, այլեւ կխթանի փոխադարձ առեւտուրը, կպաշտպանի արտահանողներին եւ ներմուծողներին երրորդ երկրների արժույթների տատանումներից։