Երեւանիում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց միջազգային մի քանի զեկույցներ, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարության մակարդակին:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշեց, այդ միջազգային զեկուցներին երկուսը կամ երեքը շատ կարևոր են իի համար:

«Առաջինը պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային զեկույցների մեջ ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն: Սա կարևորագույն փոփոխություն է: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության երկրորդ կամ առաջին լիգայից անցում է կատարել դեպի ժողովրդավարության բարձրագույն լիգա:

Հաջորդը՝ մամուլի ազատության ցուցիչն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում, և այդ առաջընթացը շարունակվելու է: Մամուլի ազատությունը շատ կարևոր է հենց ժողովրդավարական երկրի քաղաքացուն՝ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատակարարելու առումով: Բայց պետք է նաև հոգ տանենք, և այս պրոբլեմի հետ նույնպես բախվում են բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, որ կարողանանք մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը զարգացնել այն աստիճան, որ նրանք ի վիճակի լինեն առանց վարչական լրացուցիչ գործոնների, սուտ տեղեկատվությունը տարբերել իրական տեղեկատվությունից:

Այստեղ էլ քաղաքական խնդիր ունենք և անպայման պիտի լուծենք այդ խնդիրը: Լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը պետք է կայանա, որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը, և ինչ նպատակ դա կարող է ունենալ: Ընդ որում՝ խոսքը կարող է լինել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասին: Խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է հնարավորինս լավ տեղեկացված լինի, թե որ աղբյուրից է սնվում: