G7 երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները 19.8 միլիարդ դոլար են մոբիլիզացրել Ուկրաինայի համար եւ պարտավորվել են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել:

«2022-ին մենք 19.8 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն են մոբիլիզացրել, այդ թվում՝ 9.5 միլիարդ դոլար՝ վերջին պարտավորությունների համար, որպեսզի օգնենք Ուկրաինային կրճատել ֆինանսավորման դեֆիցիտը եւ շարունակել մատուցել հիմնական ծառայություններն ուկրաինացի ժողովրդին»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ:

«Բացի այդ, մենք ողջունում ենք G7-ի եւ միջազգային ֆինանսական հաստատությունների ընթացիկ աշխատանքը, որն ուղղված է Ուկրաինայի հետագա զգալի ֆինանսավորմանը, այդ թվում՝ մինչեւ 9 միլիարդ եվրոյի լրացուցիչ մակրոֆինանսական օգնության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով ուկրաինական պետական ​​ձեռնարկություններին եւ մասնավոր հատվածին լրացուցիչ պլանային աջակցությունը 3.4 միլիարդ դոլար է կազմում:
Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այս պատերազմի ընթացքում եւ դրանից հետո եւ պատրաստ ենք ավելի անել ըստ անհրաժեշտության»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ: