ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում: Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Անկախ պետությունների համագործակցության  երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը որոշվել է ացկացնել նոյեմբերին Նուր-Սուլթանում»,- ասվում է տեսաժողովի ձեւաչափով անցկացված նիստի ավարտին տարածված հայտարարության մեջ: