Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ Այս երկխոսության շրջանակներում մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի ապահովման գործին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում շարունակել այդ երկխոսությունը եւ ակտիվացնել դիվանագիտական շփումները կողմերի միջեւ՝ ուղղակի փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմներն օգտագործելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված եւ դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համապարփակ լուծումներ գտնելու նպատակով, եւ կարգավորել նրանց հարաբերությունները՝ կնքելով, ներեցեք ինձ, կնքելով համապարփակ խաղաղության համաձայնագիր։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող»,- ասել է Փրայսը։