Եգիպտոսն ակնկալում է, որ Սուեզի ջրանցքի շահագործումից եկամուտները մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը 7 միլիարդ դոլար կկազմեն, շաբաթ օրը հայտարարել է ֆինանսների նախարար Մուհամմեդ Մաաիտը, հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ մինչ այդ զբոսաշրջությունից եկամուտները կկազմեն 10-12 միլիարդ դոլար, չնայած ուկրաինական ճգնաժամին, հավելել է նա: Եգիպտոսում ֆինանսական տարին տեւում է հուլիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը:

Ջրանցքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ծովային ամենաարագ ուղին է եւ եգիպտական կառավարության համար արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը: