Մոսկվայում համաձայնագիր է ստորագրվել «Ռոսկոնգրես» հիմնադրամի ներդրումային հարթակ-«РК-Ինվիստիցիա» հիմնադրամի եւ Իրանի կոոպերատիվների պալատի միջեւ, հայտնում է «Ռոսկոնգրես»-ի կայքը։

Փաստաթղթի տակ ստորագրել են «РК-Ինվիստիցիա» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Շատիրովը եւ Իրանի կոոպերատիվների պալատի նախագահ Բահման Աբդոլլահին։

Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։

«Իրանի գործարար համայնքի ակտիվ մասնակցությունը ինչպես միջազգային միջոցառումներին, այնպես էլ ռուս-իրանական համատեղ նախագծերին գործնական երկկողմ համագործակցության զարգացման հետաքրքրության ցուցանիշ է։ Մենք պետք է կատարելագործենք մեր երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության մեխանիզմները եւ ակտիվացնենք գործարար շփումները»,- ասել է Ալեքսանդր Շատիրովը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ռուս-իրանական առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ներկա վիճակի շուրջ եւ քննարկել համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները։

«Մենք ցանկանում ենք, որ երկրների միջեւ հարաբերությունները լինեն կայուն եւ համակողմանի՝ տնտեսության, առեւտրի, քաղաքականության, մշակույթի եւ երկկողմ ձեւաչափով բոլոր այն ոլորտներում, որոնք ձեռնտու են երկու երկրներին, ինչպես նաեւ մեր երկու ժողովուրդներին։ Վստահ եմ, որ ПМЭФ-2022-ը կօգնի առավելագույնս պահպանել եւ մեծացնել մեր երկրների միջեւ զարգացման դրական դինամիկան»,- ասել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոսկոնգրես» հիմնադրամի եւ իրանական մի շարք կազմակերպությունների, մասնավորապես՝ Իրանի կոոպերատիվների պալատի եւ Իրանի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ արդեն իսկ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, հանդիպման առանձին վեկտոր է եղել նորմատիվ-իրավական բազայի պատրաստման անհրաժեշտության քննարկումը, որպեսզի երկու երկրների ձեռներեցները կարողանան օգտագործել այն առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։