Հայաստանի 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են այն բոլոր հարցերին, որ բարձրացնում են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցները, տարբեր սցենարների կանխատեսման նախադրյալներ չկան, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման հետ կապված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«2021 թվականի հունիսին Հայաստանում կայացած բացարձակ ժողովրդավարական, ազատ եւ օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր հարցերի պատասխանները, որոնք այսօր բարձրացնում է փոքրամասնությունների բողոքի շարժումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կանցկացնեն արդյոք իշխանությունները արտահերթ ընտրություններ։