Ալբանիայի պաշտպանության նախարար Նիկո Փելեշին շաբաթ օրը հայտարարել է, որ երկիրը գնել է Javelin հակատանկային հրթիռներ իր պաշտպանությունն ուժեղացնելու համար, հաղորդում է AP-ը։ 

Փելեշին ասել է, որ Ալբանիան պայմանագիր է կնքել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ՝ չնշելով հրթիռների քանակը, դրանց արժեքը եւ առաքման ժամանակը։

Նա բացատրել է, որ հրթիռների գնումը բանակի արդիականացման ջանքերի մի մասն է:

«Խուճապ չառաջացնելու համար նշեմ, որ կոնկրետ սպառնալիք չկա։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկիր ենք, եւ ազգային անվտանգության հարցը լուծված է։ Մենք պաշտպանված ենք»,- լրագրողներին ասել է Ալբանիայի պաշտպանության նախարարը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի համար