Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ եւ կրկին պահանջներ ներկայացրել, գրում է Anadolu-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «միշտ աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը»։ 

«Հայտարարելով, որ Թուրքիան արդեն վաղուց իր դժգոհությունն է հայտնում՝ կապված Շվեդիայի եւ առանձին անձանց ու ՔԲԿ-ի վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների հետ, Էրդողանը նշել է, որ Շվեդիայում FETO ահաբեկչական կազմակերպության գործունեությունը շարունակվում է։ Էրդողանը նշել է, որ Շվեդիայի ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցությունն այդ ահաբեկչական կազմակերպություններին պետք է դադարեցվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը հայտարարել է, որ «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիայից հետո, որը նրանք ստիպված են եղել անցկացնել Սիրիայից Թուրքիա ահաբեկչական սպառնալիքների պատճառով, Թուրքիայի դեմ պաշտպանական ոլորտում Շվեդիայի կողմից սահմանված սահմանափակումները պետք է հանվեն։