Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին հայտնել է, թե որ դեպքում Անկարան դրական կվերաբերվի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։

Էրդողանը նշել է, որ Անկարան դրական չի վերաբերվի դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը, «եթե նրանք ահաբեկչության դեմ պայքարում եւ այլ հարցերում չհամագործակցեն»։

Նա հավելել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։

Դրանից հետո թվիթթերյան իր էջում Սթոլթենբերգը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր դաշնակիցների անվտանգությունն ու շարունակել լուծումներ գտնելու ուղղությամբ բանակցությունները։