Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման։ Վերջինս դատապարտվել է նախագահին եւ պետությանը վիրավորելու համար, գրում է Reuters-ը:

Մալթեփեի կենտրոնական թաղամասում ցուցարարները երգեր են երգել եւ ծածանել ընդդիմության ու ազգային դրոշները։ Քաֆթանջիօղլուն, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, ղեկավարում է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության Ստամբուլի մասնաճյուղը եւ կուսակցության ամենահայտնի դեմքերից է։

2019 թվականին նա մեծ դեր է ունեցել քաղաքային ընտրություններում, որոնց արդյունքում կուսակցության թեկնածուն ստացել է քաղաքապետի պաշտոնը, որը վերջին 25 տարիներին զբաղեցնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։