Ինձ թվում է, որ մոտ ապագայում ականատեսն ենք լինելու հավաքական Արեւմուտքի համախմբման գործընթացին եւ ամերիկյան առաջնորդության ամրապնդման գործընթացին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

Ռուս փորձագետի կարծիքով՝ ԵՄ երկրների թվի աճը, որոնք նաեւ ցանկանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, հակասում է եվրոպական ռազմավարական ինքնավարության գաղափարների դեմ:

«Դա օբյեկտիվորեն ուժեղացնում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, ամերիկյան առաջնորդությունը Եվրոպական մայրցամաքում, քանի որ որքան շատ են համընկնում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամները, այնքան ավելի բարդ է պարզաբանել այն գաղափարը, որ Եվրոպական Միությունը կարող է սեփական շահերն ունենալ անվտանգության ոլորտում եւ արտաքին քաղաքականության ոլորտում, որոնք տարբեր կլինեն ԱՄՆ-ի շահերից»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Փարձագետի կարծիքով՝ այդպիսով մոտ ապագայում դիտվելու է հավաքական Արեւմուտքի համախմբան գործընթացը եւ ամերիկյան առաջնորդության ամրապնդման գործընթացը:  

«Այդ գործընթացն, այնուամենայնիվ, իր սահմաններն ունի: Այսինքն հաշվի առնելով անգամ այն, որ ներկա պահին երկու Ատլանտյան միությունների շահերը համընկնում են, այնուամենայնիվ, որոշակի շահեր տարբերվում են»,- ընդգծել է Կորտունովը:

Որպես օրինակ նա նշել է այն փաստը, որ ոչ բոլոր եվրոպացի դաշնակիցներն են պատրաստ աջակցել Վաշինգտոնին Չինաստանի հետ դիմակայության հարցում: