Հյուսիսային Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուեւսկին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, գրում է AP-ը։ 

Պատժի են ենթարկվել նաեւ եւս 3 նախկին պաշտոնյաներ։ Սկոպյեի 10 շրջաններից մեկի նախկին քաղաքապետ Տոնի Տրայկովսկին եւ քաղաքապետարանի նախկին պաշտոնյան դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, իսկ տրանսպորտի նախկին նախարար Միլե Յանակեսկին՝ երեք տարվա ազատազրկման։