Ֆրանսիական Peugeot ապրանքանիշը վերադառնում է մրցարշավներին գործարանային թիմի եւ Peugeot 9X8 նոր նախատիպի հետ, գրում է Motor-ը։

Մեքենան, որը ցուցադրվել է 2021 թվականին որպես համակարգչային ռենդեր, մինչեւ 2022 թվականի գարուն վերածվել է իսկական մրցարշավային մեքենայի:

Լիաքարշակ նախատիպի առավելագույն հզորությունը սահմանափակված է 680 ձիաուժով, սակայն էլեկտրական շարժիչը եւ ներքին այրման շարժիչը կարող են աշխատել ինչպես միասին, այնպես էլ առանձին: Peugeot 9X8-ն իր մրցարշավային դեբյուտը կունենա 2022 թվականի հուլիսի 10-ին Իտալիայում: