Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմաբազան անօդաչուների հարձակմանն է ենթարկվել, հաղորդում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով իրաքյան ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ Բաշիկա քաղաքում տեղակայված թուրքական ռազմաբայի ուղղությամբ 4 անօդաչու է ուղարկվել: Ռազմաբազան գտնվում է Մոսուլ քաղաքից հյուսիս ընկած հատվածում, որտեղ թուրքական զորքեր են տեղակայված:

Իրաքյան աղբյուրի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ահրար Սինջար» իրաքյան դիմակայության խմբավորումը: Խմբավորման օդուժն ավելի քան 6 կամիկաձե-անօդաչու է արձակել թուրքական բազայի ուղղությամբ, հավելել է աղբյուրը:  

Շաբաթ ավելի վաղ թուրքական կործանիչները ռմբակոծել էին Քուրդիստանի բանվորական կուսակցության կենտրոնակայանը Իրաքի հյուսիսարեւլյան շրջանում: Al Mayadeen-ի տվյալներով՝ հարձակման հետեւանքով ՔԲԿ-ի 3 զինվոր եւ 2 խաղաղ բնակիչ է զոհվել: