Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը կհետեւի Ազգային անվտանգության խորհրդի որոշմանն ու պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Նրա խոսքով՝ իշխանությունները հավատարիմ կմնան այդ քաղաքականությանը, «քանի դեռ կարող են»:

«Մեր գործը մեր երկրի համար պայքարելն է, քանի դեռ կարող ենք հավատարիմ մնալն այն փաստաթղթերին, որոնք ինքներս ենք ստորագրել՝ Ազգային անվտանգության խորհրդի որոշումը»,- ասել է Վուչիչը TV Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սերբիայի նախագահը մտադիր է մայիսի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա  ցանկանում է քննարկել գազի մատակարարումը եւ էներգակիրների գինը:

Սերբիայի փոխվարչապետ Զորան Միխայլովիչը մայիսին ավելի վաղ Ռուսաստանն անվանել էր «սպառնալիք ազատ Եվրոպայի համար»: