Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

 shamshyan.com-ի  հաղորդմամբ ժամը  09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի: 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել  «Էրեբունի»  բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները:

 Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: