Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կիրակի ելույթ կունենա Գերագույն ռադայում, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նախագահի միջազգային քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Յակուբ Կումոչայի խոսքով՝ նախագահն «իր ելույթում կանդրադառնա լեհ-ուկարինական պատմությանը, սակայն նախեւառաջ հարգանքի տուրք կմատուցի նրանց, ովքեր զոհվել են պայքարելով հանուն Ուկրաինայի պաշտպանության, պայքարելով հանուն Եվրոպայի պաշտպանության»:

Հաղորդվում է նաեւ, որ Անջեյ Դուդան կզրուցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ են ծրագրվել երկու պատվիրակությունների միջեւ:

Սա վերջին ժամանակներում Լեհաստանի նախագահի արդեն երրորդ այցն է Ուկրաինա: