«Դիմադրություն» շարժումը այսօր` մայիսի 22-ին, Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները թեմայով քննարկում է կազմակերպել:
Քննարկմանը մասնակցում են ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Էլինար Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր անհնազանդության ակցիաներ, երթեր եւ հանրահավաք չի անցկացնի, տեղի կունենան բովանդակային քննարկումներ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։