Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը կիրակի սկսել է հետեւել հրամանի իրականացմանը, որով պահանջվում է, որ երկրում բոլոր կին հեռուստամեկնաբանները ծածկեն դեմքերը եթերի ժամանակ: Այս քայլը կոշտ գծի մի մասն է, որը քննադատությունների առիթ է տվել իրավապաշտպանների շրջանում, հաղորդում է Associated Press-ը:

Այն բանից հետո, երբ այդ հրամանի մասին հայտարարվել էր հինգշաբթի, միայն մի քանի լրատվական գործակալություններ են ենթարկվել դրան: Սակայն կիրակի բազմաթիվ կին-հաղորդավարներ փակ դեմքերով են եղել:

Երկրի մշակույթի եւ տեղեկատվության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ քաղաքականությունը «վերջնական է եւ քննարկման ենթակա չէ»:

«Դա պարզապես արտաքին մշակույթ է, որը պարտադրվում է մեզ, եւ դա մեզ համար կարող է խնդիրներ ստեղծել մեր հաղորդումները ներկայացնելիս»,- ասել է TOLOnews-ի հեռուստահաղորդավարուհի Սոնյա Նիազին: