«Մետագեյթ». այսպես է կոչվում սարքը, որը ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինհաշմադամներին օգնելու համար: Այս մասին  հայտնում են ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում:

 Այն վիրտուալ իրականության ու ինժեներական հատուկ լուծումների ամբողջություն է, որն ապահովում է ժամանց, բայց որ շատ ավելի կարևոր է՝ հիվանդանոցի պատերից դուրս հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս, կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն: