Կիրակի Թեհրանի կենտրոնում երկու անձինք մոտոցիկլետով կրակել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղոդս» ջոկատի անդամի ուղղությամբ, փոխանցում է «Մեհր» գործակալությունը:

Նշվում է, որ մահացած անձը ռազմական խորհրդական է եղել Սիրիայում:

ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» ջոկատի անդամ, գնդապետ Սայյադ Խոդաին, որը Սիրիայում տեղակայված սրբավայրի պահապանն էր, սպանվել է Թեհրանի կենտրոնում գտնվող իր տան դիմաց:

Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Սպանության պահին Խոդաին մեքենայում է գտնվել՝ իր տան դիմաց. նրա մարմինը հայտնաբերել է կինը:

ԻՀՊԿ-ն իր հայտարարության մեջ հաստատել է գնդապետի մահը: