Սենեգալի նախագահ Մակի Սալը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կայցելի Մոսկվա եւ Կիեւ՝ որպես Աֆրիկյան միության նախագահ, որը, ըստ նրա, ցանկանում է տեսնել Ուկրաինայում դեէսկալացիան եւ երկխոսության միջոցով խաղաղությունը երկու կողմերի միջեւ, հաղորդում է Reuters-ը:

«Շատ պարզ է, որ մենք խաղաղություն ենք ուզում։ Թեեւ մենք դատապարտում ենք ներխուժումը, մենք աշխատում ենք դեէսկալացիայի, աշխատում ենք հրադադարի, երկխոսության ուղղությամբ... Այսպիսին է Աֆրիկայի դիրքորոշումը»,- ասել է Սալը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։