Գերմանիան ցանկանում է ինտենսիվորեն զարգացնել գազի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտին առնչվող ծրագրերը Սենագալի հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն՝ Աֆրիկա կատարած իր առաջին այցի շրջանակում, փոխանցում է Reuters-ը:

Շոլցը եռօրյա շրջագայություն է սկսել Սենագալի ուղղությամբ, որը միլիարդավոր խորանարդ մետր պահուստային գազ ունի եւ, ինչպես ակնկալվում է, կդառնա գազի խոշորագույն արտադրողը տարածաշրջանում:

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Գերմանիան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանի գազամատակարարումից: Շոլցի խոսքով՝ երկիրը բանակցությունների է սկսել Սենեգալի իշխանությունների հետ գազի արդյունահանման մասին: