Հասկանալի է, որ Ուկրաինան երկիր է, որը Ռուսաստանում շատերի կողմից ընկալվում է որպես ընդհանուր խորհրդային ժառանգության բաղկացուցիչ մաս, այդ իսկ պատճառով, հավանաբար, նրա նկատմամբ, կամա, թե ակամա, այլ չափանիշներ եւ այլ գնահատականներ են տրվում: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում նշել է Ռուսաստանի Միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

«Բացի այդ, ինչպես գիտեք, ՌԴ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ծայրահեղական եւ անգամ նեոնացիստական քաղաքական կազմավորումներ են ծաղկում, ինչն այդ երկիրը դարձնում է առավել քիչ կանխատեսելի եւ ավելի քիչ կայուն, քան Եվրոպայի հյուսիսի երկրները»,- ընդգծել է ռուս փորձագետը:

Նրա խոսքով, իհարկե, ուկրաինական ղեկավարությունը նույնիսկ մինչեւ հակամարտությունը, եւ առավել եւս դրանից հետո դժվար թե բարեկամական տրամադրվածություն ունենա Մոսկվայի հանդեպ:

«Այդ իսկ պատճառով, հավանաբար, կարելի է ենթադրել, որ բոլոր այդ գործոնները բնորոշում են Կրեմլի ավելի մեծ զգայունությունն Ուկրաինայի ծրագրերի նկատմամբ, քան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի: Հասկանալի է, որ ռազմական օգնության այն ծավալը, որն այժմ Արեւմուտքը հատկացնում է Ուկրաինային, մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ծրագրային վերասպառազինում, որը կարող էր իրականություն դառնալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության արդյունքում: Այսինքն, Ուկրաինան դիտարկվում է որպես շատ ավելի լուրջ սպառնալիք Ռուսաստանի անվտանգհությանը, քան Ֆինալանդիան եւ Շվեդիան»,- եզրակացրել է քաղաքագետը: